ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ինչո՞ւ պիտի բարձր չլինի

Ինչո՞ւ պիտի բարձր չլինի
06.11.2013 | 15:35

«Ռուսական կողմի տրամադրությունը շատ լավ էր, աշխատանքային: Դեռ Մաքսային միության հետ կապված խնդիրները քննարկվում են, երբ ստորագրվեն, կխոսենք այդ թեմայի շուրջ: Բարի-դրացիական հարաբերություններ միշտ են եղել»,-մեր հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ էին ռուս գործընկերները Հայաստանում` հաշվի առնելով Մաքսային միության անդամակցության հայտարարությունը, ասաց հայ-ռուսական միջխորհրդարանակ հանձնաժողովի նիստին ներկա ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը:

Պատգամավորը նաև կարևորեց այն հարցերը, որոնք նիստի ընթացքում քննարկվել են, որոնց առնչությամբ առաջիկայում հանձնաժողով պիտի ստեղծվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ